211652_close_icon
views-count7903 դիտում article-date 13:41 25-09-2016

Փախստականները, ովքեր ԵՄ-ում ապաստան չեն ստացել, պետք է արտաքսվեն հայրենիք. Անգելա Մերկել

Փախստականները, որենց մերժել են ապաստան տրամադրելու հարցում, պետք է արտաքսվեն ԵՄ երկրներից և վերադարձվեն հայրենիք։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է DELFI-ն։ Հայտարարությունը կանցլերն արել է Վիեննայում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների առաջնորդների գագաթնաժողովում։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է հումանիտար պարտավորությունների չմոռանալու մասին։ Ավելի վաղ Մերկելը խոստացել էր Հունաստանի ու Իտալիայի իշխանությունների հետագա օգնություն ցուցաբերելու և միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցում։ Նրա խոսքվ՝ Գերմանիան պատրաստ է ամսական մի քանի հարյուր միգրանտների ընդունել այդ երկու պետություններից։

Նմանատիպ նյութեր