4643 դիտում
15:07 14-09-2016
Գողացված քարտով բանկոմատից գումար է կանխիկացրել
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հագուստի խանութում դրամապանակ գողացած անձի ինքնությունը:
2016թ. հուլիսի 6-ին առերևույթ հանցագործություն կատարած անձը հագուստի խանութից գաղտնի հափշտակել է դրամապանակ, որի մեջ եղել է կանխիկ գումար, զեղչի քարտեր, բանկային քարտ, որից նույն օրը բանկոմատից գումար է կանխիկացվել:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Նախաքննության ընթացքում ստացվել են բանկի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ գործարքի տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես է սպորտային հագուստով միջին տարիքի կիսաճաղատ տղամարդը բանկոմատից գումար կանխիկացնում՝ գողացված բանկային քարտով:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված տղամարդու ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Լուսանկարները՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ քննչական կոմիտե
[/b]
Նմանատիպ նյութեր
3472 դիտում
15:13 31-10-2014
Գողացված քարտով բանկոմատից կանխիկացրել է զգալի գումար. որոնվում է լուսանկարում պատկերված անձը
3966 դիտում
20:52 02-05-2016
Գողացված քարտով փորձել է բանկոմատից գումար կանխիկացնել. ովքեր ճանաչում են նշված անձին` խնդրում ենք հայտնել
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին