211652_close_icon
views-count4177 դիտում article-date 14:28 14-09-2016

Վատիկան. ԼՂ հակամարտության հարցը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով

Վատիկանը գտնում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է խաղաղ բանակցային գործընթացի միջոցով լուծում տան ղարաբաղյան հակամարտությանը, հայտարարել է Ադրբեջանում Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեկետեն։ Մամուլի ասուլիսում նա նշել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը Կաթոլիկ եկեղեցու գործը չէ։ Այն պետք է լուծեն քաղաքական գործիչները»։ Ֆեկետեի խոսքով՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կողմ է աշխարհում բոլոր հակամարտությունների խաղաղ ճանապարհով կարգավորմանը։ «Հռոմի պապը գտնում է, որ պատերազմը կարող է բռնությունների նոր ալիք բարձրացնել»,-հավելել է եկեղեցու ծառայողը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Պապը ծրագրում է այցելել Ադրբեջան, որտեղ հանդիպելու է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Նմանատիպ նյութեր