211652_close_icon
views-count3533 դիտում article-date 15:04 14-09-2016

ԱՄՆ-ի Կոնգրեսում լսումներ կանցկացվեն Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման հարցով

Միացյալ Նահանգների Կոնգրեսում սեպտեմբերի 15-ին կանցկացվեն լսումներ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման թեմայով: Ինչպես հայտնում է contact.az-ը, լսումները կանցկացվեն «Ադրբեջան. արդյո՞ք մարդու իրավունքների պաշտապանությունը կարևորություն ունի» խորագրով, Կոնգրեսի մարմին հանդիսացող Լանտոսի հանձնաժողովի նախաձեռնությամբ: «2014թ. սկսած Ադրբեջանի կառավարությունը, նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, ավելացրել է այլախոհների նկատմամբ գործադրվող ճնշումը, լրագրողների, ընդդիմադիրների, կրոնական գործիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդեպ հետապնդումները»,-նշվում է հանձնաժողովի նյութերում: Դրանցում նաև ասվում է, որ Ալիևի կառավարությունը «թաթախված է կոռուպցիոն մեղադրանքներում և գտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ»:

Նմանատիպ նյութեր