211652_close_icon
views-count5851 դիտում article-date 19:50 14-09-2016

Ամերիկյան հեռուստաալիքը սխալմամբ հայտարարել է Հիլարի Քլինթոնի «մահվան» մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկյան ABC7 հեռուստաալիքը սկսել է եթերը ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի մահվան մասին հայտարարությամբ: Այս մասին հայտնում է Mediaite-ը: «Մենք սկսում ենք եթերը Հիլարի Քլինթոնի մահվան մասին հրատապ լուրերով»,- սկսել է հեռուստահաղորդավար Ջո Թորեսը: Ըստ McClatchyDC պարբերականի՝ հեռաուստահաղորդավարը սխալվել է և health (անգլ. «առողջություն») բառի փոխարեն նա ասել է death (անգլ. «մահ»): [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/14/95483/]Հիշեցնենք[/url], որ ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի շտաբը հայտարարել էր, որ թեկնածուն պատրաստ է շարունակել իր նախընտրական քարոզարշավը այն բանից հետո, երբ կապաքինվի թոքաբորբից։ Մեկնաբանելով նախագահական մրցապայքարից հրաժարվելու մասին շրջանառվող լուրերը՝ շտաբի ներկայացուցիչներն ասել էին, որ Քլինթոնն արդեն առողջանում է և ծրագրում է վերադառնալ իր աշխատանքին սեպտեմբերի 15-ին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր