211652_close_icon
views-count1145 դիտում article-date 14:58 28-01-2014

Հիլարի Քլինթոնի մեքենա վարելն անհանգստացրել է գաղտնի ծառայության աշխատակիցներին

ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնն ավելի քան 18 տարի է, ինչ մեքենա չի վարել: Այս մասին հայտնուոմ է ITAR-TASS-ը: «Ես դա շատ լավ եմ հիշում, քանի որ այն ժամանակ ստիպեցի անհանգստանալ գաղտնի ծառայությանը: Այդ պատճառով ես այլևս ղեկին չեմ նստել»,- ԱՄՆ-ի Նոր Օռլեանում դիլերների Ազգային ասոցացիայի անդամների ելույթի ժամանակ խոստովանել է Քլինթոնը: Նա ընդգծել է, որ հատուկ ծառայությունների աշխատակիցները, ովքեր զբաղվում էին առաջին դեմքերի պաշտպանությամբ , որպես կանոն, դեմ էին, որ պահպանվող անձը մեքենա վարի, քանի որ դա մեծ ռիսկի հետ է կապված:

Նմանատիպ նյութեր