211652_close_icon
views-count4324 դիտում article-date 23:42 15-09-2016

Պետերբուրգում ահաբեկչության սպառնալիքի պատճառով աևտրի կենտրոնից 600 մարդ է տարհանվել

ՌԴ Սանկտ Պետերբուրգի «Ժեմչուժնայա պլազա» առևտրի կենտրոնից ահաբեկչության սպառնալիքի պատճառով 600 մարդ է տարհանվել: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ Պետերգոֆի խճուղում գտնվող «Ժեմչուժնայա պլազա» առևտրի կենտրոնում ահաբեկչություն է նախապատրաստվում: Դեպի վայր են ժամանել համապատասխան ծառայությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև կինոլոգ-փորձագետներ: Տարհանվել է ավելի քան 600 մարդ: Միջադեպի մանրամասները ճշտվում են:

Նմանատիպ նյութեր