3854 դիտում
22:42 15-09-2016
Կկայանա հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ մանկապատանեկան արվեստի 2-րդ ներառական հանրապետական փառատոնը
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. նոյեմբերին կկայանա մանկապատանեկան արվեստի 2-րդ ինտեգրատիվ (ներառական) հանրապետական փառատոնը:
Փառատոնի նպատակն է հանրության շրջանում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը, հաշմանդամություն և ոչ հաշմանդամություն ունեցող երեխաների մասնագիտական ունակությունների բացահայտումն ու զարգացումը, համատեղ ստեղծագործական ծրագրերի իրականացման միջոցով նրանց փոխգործակցության խթանումը և համակեցության գաղափարների սերմանումը:
Փառատոնը կկայանա հետևյալ անվանակարգերում՝ «Երաժշտարվեստ», «Կերպարվեստ», «Դեկորատիվ-կիրառական արվեստ», «Լուսանկարչական արվեստ», «Հեռուստանախագիծ», «Թատերարվեստ», «Գեղարվեստական խոսք», «Գրական ստեղծագործություն», «Պարարվեստ»:
Փառատոնին ներկայացվող ծրագիրը՝ ըստ մասնակցի հայեցողության:
Անհրաժեշտ փաստաթղթերը (հայտը կցվում է) ուղարկել կազմկոմիտեին՝ մինչև 2016 թվականի սեպտեմբերի 28-ը, հետևյալ հասցեով՝ Երևան, Սայաթ-Նովա 1-ա, Մշակութային կրթության աջակցության հիմնադրամ, էլ. փոստ` [email protected], հեռախոս՝ (010) 54 11 56, 54 11 58:
Նմանատիպ նյութեր
3732 դիտում
22:42 14-11-2016
Երևանում և ՀՀ մարզերում կանցկացնի Մանկապատանեկան արվեստի 2-րդ ինտեգրատիվ հանրապետական փառատոնը
5250 դիտում
13:32 18-11-2018
Երևանում և ՀՀ մարզերում այսօր կմեկնարկի «Ձեռք ձեռքի» մանկապատանեկան արվեստի III ինտեգրատիվ հանրապետական փառատոնը
Այս բաժնից
1108 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
946 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը