3735 դիտում
22:42 14-11-2016
Երևանում և ՀՀ մարզերում կանցկացնի Մանկապատանեկան արվեստի 2-րդ ինտեգրատիվ հանրապետական փառատոնը
ՀՀ մշակույթի նախարարության և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի» աջակցությամբ, ս. թ. նոյեմբերի 17-24-ը` «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը» Երևանում և ՀՀ մարզերում կանցկացնի Մանկապատանեկան արվեստի 2-րդ ինտեգրատիվ (ներառական) հանրապետական փառատոնը:
Փառատոնի հիմնական նպատակն է հաշմանդամություն ունեցող երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու ժամանակակից աշխարհում նրանց լիարժեք ադապտացումը, իսկ հայեցակարգային առանձնահատկությունն է` ընդհանուր ստեղծագործական ծրագրերի միջոցով հաշմանդամություն և ոչ հաշմանդամություն ունեցող երեխաների միավորումը:
Փառատոնը կանցկացվի 6 անվանակարգերում՝ «Երաժշտարվեստ», «Կերպարվեստ», «Դեկորատիվ-կիրառական արվեստ», «Լուսանկարչական արվեստ», «Թատերարվեստ», «Գեղարվեստական խոսք», «Գրական ստեղծագործություն», «Պարարվեստ»: Փառատոնին կմասնակցեն 41 ուսումնական հաստատության ու կազմակերպության շուրջ 500 երեխա:
Փառատոնային ծրագիրը ներառում է համերգներ, պարային, թատերական ներկայացումներ, ցուցահանդես, կլոր սեղան, որոնք կանցկացվեն մայրաքաղաքի երաժշտական դպրոցներում և համերգասրահներում, Վանաձոր, Գավառ, Գյումրի, Դիլիջան քաղաքների մշակութային հաստատություններում:
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 17-ին, ժամը 16:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (հասցե` Իսահակյան 1): Փառատոնը կավարտվի նոյեմբերի 24-ին, ժամը 16:00-ին, Երևանի Ա. Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի դահլիճում անցկացվող համերգով (հասցե` Չայկովսկու 27):
Նմանատիպ նյութեր
5250 դիտում
13:32 18-11-2018
Երևանում և ՀՀ մարզերում այսօր կմեկնարկի «Ձեռք ձեռքի» մանկապատանեկան արվեստի III ինտեգրատիվ հանրապետական փառատոնը
Այս բաժնից
1111 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
949 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը