3485 դիտում
10:03 16-09-2016
Բժշկականի անվտանգության ծառայության պետը գումարի դիմաց ապահովել է որոշ ուսանողների դրական գնահատականներ ստանալը. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անվտանգության ծառայության պետ Վանիկ Գինոսյանը կալանքի տակ է։ Թե ինչ կապ ունի անվտանգության պատասխանատուի կալանավորումը բուհի հետ, փորձեցինք հետաքրքրվել համալսարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Այնտեղից, սակայն խուսափեցին հստակ պատասխան տալուց, նկատելով միայն. «Ձեր հարցին պատասխանել ներկա պահին չենք կարող։ Այժմ նախաքննություն է ընթանում։ Ուստիև մանրամասներ, թե ինչ կապ ունի կալանավորումը բուհի հետ, հայտնել չենք կարող»։
Նշենք նաև, որ ըստ համալսարանում տարածված լուրերի՝ Վ. Գինոսյանը կալանավորվել է համալսարանում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Իսկ որոշ աղբյուրներ ակնարկեցին, որ խոսքը կարող է ընդունելության քննությունների ժամանակ բուհական վերին հովանու ներքո գործ «դզելու» մասին լինել։
Պարզաբանումների համար դիմեցինք նաև ԱԱԾ։ ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը որոշ պարզաբանումներ տվեց։ Նրա խոսքով՝ Վանիկ Գինոսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 8-ին և, իրոք, բժշկականի հետ կապված չարաշահումների գործի շրջանակներում. «Քննությամբ պարզվել է, որ Վ. Գինոսյանը որոշ ուսանողների ապահովել է գումարի դիմաց դրական գնահատականներ ստանալը։ Քննությունը շարունակվում է»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2787 դիտում
11:03 25-11-2016
Լևոն Մկրտչյան ՀՀ-ում ռուսերենի կարգավիճակ ստանալը, մեղմ ասած, չափազանցված էր. «Իրավունք»
Այս բաժնից
1834 դիտում
08:55 23-01-2025
120 օր և ավելի կալանք` առանց հիմքերի. Կարեն Հակոբյանի գործի իրավական առեղծվածը. «Փաստ»
1465 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1498 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»