211652_close_icon
views-count1391 դիտում article-date 13:30 15-07-2015

Դավութօղլուն բանակցություններ է սկսել քրդամետ կուսակցության ղեկավարի հետ

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն բանակցություններ է վարում Թուրքիայի քրդամետ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշի հետ, հաղորդել է թուրքական TRT Haber հեռուստաալիքը: Հանդիպմանը քննարկման հիմնական թեման քրդական հակամարտության կարգավորումն է, որը սկսվել է 2009 թվականից: Ավելի վաղ Դավութօղլուն հանդիպում էր ունեցել ընդդիմադիր Ազգային շարժում կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի և Ազգային հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի հետ: Հանդիպումներից հետո Դավութօղլուն հայտարարել է, որ Ազգային շարժումը հրաժարվել է կոալիցիոն կառավարություն ձևավորելու առաջարկից:

Նմանատիպ նյութեր