2889 դիտում
19:29 16-09-2016
ԱՄՆ-ն 450.000 դոլար է տրամադրել Մեղրիի Սուրբ Սարգիս եկեղեցու վերակառուցման համար
Մեղրի քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու պահպանության ու որմնանկարների վերականգնման նպատակով Հայաստանում ԱՄՆ դեսպանության կողմից ՀՀ մշակույթի նախարարությանը դրամաշնորհ է հատկացվել: Պայմանավորվածության ամրագրման ու աշխատանքների մեկնարկման համար կողմերն այսօր Ազգային պատկերասրահում հանդիսավոր կերպով ստորագրեցին դրամաշնորհի տրամադրման մասին փաստաթուղթը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հիշեցրեց, որ սա մշակութային արժեքների պահպանման համար Հայաստանին տրվող տասներորդ դրամաշնորհն է: «Գումարները, որոնք տրվում են մեր կողմից, այն արժեքների պահպանման համար են, որոնք անգին ժառանգություն են ոչ միայն տվյալ երկրի, այլև՝ ամբողջ մարդկության համար: ԱՄՆ պետքարտուղարությունը հատկացնում է 450.000 ԱՄՆ դոլար Մեղրիի Սուրբ Սարգիս եկեղեցու պահպանության և վերականգնման աշխատանքների իրականացման համար»,- նշեց դեսպան Միլսը:
Դեսպանի գնահատմամբ՝ եկեղեցում առավել վտանգված հատվածներ կան, որոնք մշակութային գանձ են: «Ամռանը ես եղա այս եկեղեցում ու անչափ տպավորված էի բացառիկ որմնանկարներով»,- նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպանը:
Նշենք, որ Մեղրիի Սուրբ Սարգիս եկեղեցին 17-րդ դարի ինքնատիպ կառույց է և առանցնանում է եզակի որմնանկարներով:
Նմանատիպ նյութեր
1967 դիտում
14:46 14-04-2015
Բանկից խարդախությամբ հափշտակվել է 450.000 ԱՄՆ դոլար
51495 դիտում
10:35 13-10-2017
140.000 դրամ աշխատավարձ ստացող Մանվել Ջավադյանն ունի 14 մլն դրամ, 28.000 դոլար և 21.000 եվրո. «Ժողովուրդ»
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»