211652_close_icon
views-count5539 դիտում article-date 11:36 17-09-2016

Ադրբեջանական զինուժն այս գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 320 կրակոց. ԼՂՀ ՊՆ

Սեպտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 320 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական ծառայություն: [b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր