211652_close_icon
views-count4036 դիտում article-date 09:51 01-08-2016

Ադրբեջանի զինուժն այս գիշեր 200-ից ավելի կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ. ԼՂՀ ՊՆ

Հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նմանատիպ նյութեր