211652_close_icon

Բելգիայում առաջին անգամ երեխայի են ենթարկել էֆտանազիայի

views-count13939 դիտում article-date 17:25 17-09-2016
Բելգիայում առաջին անգամ երեխա է ենթարկվել էֆթանազիայի։ Այդ մասին այսօր հայտնել է Het Nieuwsblad թերթը։ Էֆթանազիայի վերահսկման ու գնահատականի հարցերով հանձնաժողովի նախագահ Վիմ Դիստելմանսի խոսքով՝ երկրում, բարեբախտաբար, քիչ թվով երեխաներ կան, ովքեր դատապարտված են մահվան, որը, սակայն, չի նշանակում, որ նրանց պետք է զրկել կյանքն արժանապատիվ ավարտելուց։ Իսկ նշված դեպքը, ինչպես նշել է Դիստելմանսը, բացառիկ է եղել։ Չի հաղորդվել նաև երեխայի տարիքը։ Նշենք, որ Բելգիան աշխարհում միակ երկիրն է, որտեղ օրենքը թույլ է տալիս էֆթանազիայի ենթարկել նաև անչափահասին։ Սակայն նա պետք է լինւ գիտակից վիճակում և իր համաձայնությունը տա դրան։

Նմանատիպ նյութեր