Գերմանիայում թույլատրվել է էֆտանազիայի կիրառումը
Գերմանիայի Բունդեսթագն ընդունել է էֆթանազիայի կիրառման մասին օրինագիծը, հաղորդում է Associated Press-ը:
Օրինագծին կողմ է քվեարկել 360 պատգամավոր, դեմ է քվեարկել 233 պատգամավոր: Նոր օրենքը թույլ կտա անբուժելի հիվանդի հարազատներին ընդունել էֆթանազիայի կիրառման մասին որոշում՝ ալտրուիստական դրդապատճառներից ելնելով:
Օրենքը միևնույն ժամանակ արգելում է նպաստել կոմերցիոն նպատակներով էֆթանազիայի կիրառմանը: Օրինախախտին տվյալ դեպքում սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում: