211652_close_icon
views-count40531 դիտում article-date 18:41 17-09-2016

Մինչ որոշ օլիգարխներ նոր վարչապետի հետ փորձում են իրենց հարցերը լուծել, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը հերթական բարեգործությունն արեց

Լոռու մարզի Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններով ավարտին հասցվեց «Սնունդ մանկապարտեզներին» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ: Մինչ այս սննդամթերք էին ստացել Տաշիրի, Ստեփանավանի , Թումանյանի տարածաշրջանների և Վանաձորի բոլոր նախադպրոցական հաստատությունները: Այսպիսով, մարզի բոլոր ութսունմեկ մանկապարտեզներում հնարավոր դարձավ բավական ժամանակ ապահովել երեխաների սննդի բազմազանությունն ու առատությունը: Այս ծրագիրը տարիներ շարունակ իրականացվել է մարզի մի քանի տասնյակ համայնքերի մանկապարտեզներում, իսկ այս տարի ընդլայնել է աշխարհագրությունն՝ ընդգրկելով ողջ մարզը: Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստմամբ, սա բավական լուրջ օգնություն է մանկապարտեզներին, քանի որ մի կողմից առավել հագեցած է դարձնում երեխաների սննդակարգը, մյուս կողմից, խնայված միջոցներով ՆՈՒՀ-երը հնարավորություն են ստանում սննդակարգում ներառել հավելյալ այլ սննդամթերք, այդ թվում՝ միրգ և բանջարեղեն, ինչպես նաև իրականացնել անհրաժեշտ այլ ծախսեր՝ դարձյալ ի շահ երեխաների: Ինչպես վկայում են ՆՈՒՀ-երի ղեկավարներն ու երեխաների ծնողները , ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի և ընդհանրապես Կարապետյանների ընտանիքի ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությունը իրենց համար նորություն չէ, հատկապես կրթության ոլորտի նկատմամբ նրանց ընդգծված ուշադրությունը՝ սկսյալ մանկապարտեզից մինչև ԲՈՒՀ, հայտնի է բոլորին: Ինչ վերաբերում է այս ծրագրին, ապա նախաձեռնության հիմքում ընկած է համոզմունքը, որ ազգի առողջությունն ու վաղվա օրը առաջին հերթին կախված են այսօրվա մատաղ սերնդի ճիշտ և լիարժեք սննդի ապահովմամբ: Իսկ հատկապես մարզերում հաճախ համայնքային բյուջեները բավարար չեն լինում, ուստի համայնքային ենթակայության ՆՈՒՀ-երում երբեմն դժվարություններ են առաջանում: Ուստի Կարեն Կարապետյանի ցանկությունն է՝ ամեն ինչ անել, որ մեր փոքրիկները փոքր-ինչ անգամ չզգան այդ դժվարությունները: «Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր