211652_close_icon
views-count4029 դիտում article-date 19:50 18-09-2016

Գիզայի մեծ բուրգի կառուցման ժամանակ յուրաքանչյուր աշխատող օրական ստանում էր 4-ից-5 լիտր գարեջուր

Գարեջուրը աշխարհի ամենահին պատրաստվող ալկոհոլներից մեկն է։ Գրավոր հիշատակություններ պահպանվել են անտիկ Իրաքում և անտիկ Եգիպտոսում։ Հնագետները ենթադրում են, որ գարեջուրը նպաստել է քաղաքակրթությունների ձևավորմանը։ Մոտավորապես 5000 տարի առաջ Ուրուկ (ներկայիս Իրաքում) քաղաքի աշխատողները վարձատրվում էին գարեջրով։ Գիզայի մեծ բուրգի կառուցման ժամանակ յուրաքանչյուր աշխատող օրական սննդակարգում ստանում էր չորսից հինգ լիտր գարեջուր, որը ծառայում էր և որպես սնունդ, և որպես զովացուցիչ խմիչք, որը կարևոր էր բուրգի շինարարության համար։ Գերմանական և կելտական ցեղերը Եվրոպայում գարեջուրը տարածել են դեռևս մ․ թ․ ա․ 3000 թվականին։ Այն հիմնականում պատրաստվում էր ընտանեկան մակարտադում։ Բացի սոյայից, վաղ եվրոպական գարեջրերը կարող էին պարունակել մրգեր, մեղր, բազմաթիվ բույսերի տեսակներ, համեմունքներ և այլ նյութեր, ինչպես օրինակ թմրադեղային խոտաբույսեր։ Սակայն դրանք չէին պարունակում գայլուկ։ Այն ավելացվել է հետագայում՝ Եվրոպայում առաջին հիշատակումները եղել են մոտ 822 թվականին Կարոլինգներ դինաստայից Աբբոթի և 1067 թվականին՝ Հիլդեգարդ Բինգենցիի կողմից։ Գարեջրագործությունը համաշարհային բիզնես է, որը բաղկացած է որոշ գերիշխող դիրք ունեցող միջազգային ընկերություններից և հազարավոր փոքր արտադրողներից։

Նմանատիպ նյութեր