Կապույտ կետը օրական արտադրում է 300 լիտր՝ 40 տոկոս յուղայնությամբ սննդարար կաթ
Կապույտ կետերը բազմանում են հասարակածային տաք ջրերում։ Էգերը ծննդաբերում են 2-3 տարին մեկ անգամ ունենալով հիմնականում 1 ձագ՝ 6-8 մետր երկարությամբ և 3 տոննա քաշով։
Կետը ծնվում է ջրի մեջ և միանգամայն զարգացած վիճակում։ Կապույտ կետի կաթնագեղձերը գտնվում են մաշկային հատուկ գրպանիկներում։
Ձագը դունչը մտցնում է գրպանիկի մեջ և խմում կաթը։
Ձագը կաթով սնվում է մինչև 7 ամսական հասակը։ Կապույտ կետը օրական արտադրում է 300 լիտր՝ 40 տոկոս յուղայնությամբ սննդարար կաթ։
7 ամիս հետո ձագն ունենում է 17 մետր երկարություն։ Նա օրվա ընթացքում 100 կգ աճ է ունենում։
6 ամսական ձագի քաշը լինում է 18 տոննա։