Պարզվում է, որ դեռևս 1942 թվականին թռչող տանկ է ստեղծվել
Օլեգ Անտոնովը T-60 տանկի հիման վրա ստեղծել է A-40 «Թռչող տանկ»-ը։ Ի սկզբանե տանկն առաջարկվել է որպես պաշտպանություն պարտիզանների համար։ Ճախրասավառնակի շուրջ աշխատանքը տևել է 1941 թվականի դեկտեմբերից մինչև 1943 թվականի փետրվարը։
Պատրաստվել է 1942 թվականի ապրիլին Տյումեն քաղաքում, եզակի օրինակով։ Թռիչքային փորձարկումներն անց է կացել 1942 թվականի օգոստոսի 7-ից սեպտեմբերի 2-ը Մոսկվայում։ Այդ փորձարկումներն անցկացրել է հայտնի օդաչու-սավառնակավար Սերգեյ Անոխինը։
«Թռչող տանկ»-ի առաջին թռիչքն իրականացվել է 1942 թվականի սեպտեմբերի 2-ին։ ՏԲ-3 ինքնաթիռ-քարշակը չորս հզորացված АМ-34РН շարժիչներով ղեկավարել է Պավել Երեմեևը, որը նախկինում պիլոտաժային ճախրասկավառակների կոնստրուկտորն էր։
Ճախրասկավառակը ղեկավարում էր փորձարկիչ օդաչու Սերգեյ Ախոնինը։ Մեծ զանգվածի և փոքր շրջահոսության պատճառով ինքնաթիռը քարշակվել է 130 կմ/ժ ուժով։
Չնայած դրան, օդագնացքի բարձրացման ուժը անբավարար է եղել։ Օդանավը հազիվ է բարձրացել 40 մ բարձրության։