211652_close_icon
views-count45863 դիտում article-date 00:10 17-10-2020

Թաթուլը միայն վերջին օրը հակառակորդի 5 տանկ է խոցել, 6-րդը չի հասցրել. իրեն «տանկ խփող Թաթուլ» էին ասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/10/16/Tovmasyan-tatul/3421967?fbclid=IwAR3SsMIl89cbAcXYnOQp62gaXXYRy838fxpPReTzDulFqxZNH5yaQ30m_94]Tert.am[/url]-ը գրում է. Թաթուլ Թովմասյանը պատվով երդվեց ու պատվով էլ պահեց երդումը. անձնվիրաբար ծառայեց հայրենիքին: Թաթուլը հայրենիքին նվիրեց իր սերը, անկատար երազանքներն ու...ինքն իրեն: Պատերազմից առաջ Թաթուլը զանգել է հորն ու զգուշացրել՝ պատերազմ է, գնում է կռվելու: «Այդ օրը զանգեց, ասաց՝ պա՛պ, կռիվ եմ գնում, հրամանատարի հեռախոսից եմ զանգում, էլ չենք կարող խոսել, ասացի՝ զգույշ կլինես, տղաս: Թաթուլս ասաց՝ հիշում եմ, պա՛պ ջան, լավ հիշում եմ, որ ասում էիր՝ կա՛մ վահանով, կա՛մ վահանի վրա: Պատվով կռվեց տղաս, հետ եկավ…բայց վահանի վրա հետ եկավ». – պատմում է Թաթուլ Թովմասյանի հայրը՝ Վարդան Թովմասյանը: Թեժ մարտերում 18-ամյա Թաթուլը մեկը մյուսի հետևից ոչնչացրել է հակառակորդի տանկերը: Իրեն «տանկ խփող Թաթուլ» էին ասում. միայն վերջին օրը 5 տանկ է խոցել: 6-րդը չի հասցրել: Կյանքի ու մահվան սահմանագծին Թաթուլը վճռական որոշում կայացրեց. զոհասեղանին դրեց իր կյանքը՝ փրկելով ընկերոջը: Թաթուլը զոհվել է սեպտեմբերի 29-ին: Առավոտյան: Թաթուլի ավագ եղբայրը ծառայել ու հիմա էլ ծառայում է հայրենիքին. Սմբատը ռազմական բժիշկ է: Թաթուլի համար ավագ եղբայրը կամքի ու քաջության սիմվոլ էր: Սմբատն արձակուրդում է եղել, երբ պատերազմի լուրը տնից տուն է հասել: Առանց վարանելու հավաքվել է ու կրկին ճակատ մեկնել: Թաթուլը սովորում էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում: Ընտրել էր Ատոմային էներգետիկայի բաժինը: Բանակից պիտի վերադառնար ու աշխատեր: Մինչև զորակոչվելը հորն էր օգնում՝ գյուղատնտեսական գործերում, բայց հետաքրքրված էր մարքեթինգով: Երազում էր զորացրվելուց հետո գալ տուն ու բակում տեսնել իր նոր մեքենան: «Բերեց մի գանձանակ դրեց սեղանին ու ասաց՝ պապ ջան, ձեռքիդ մանր գումարը կգցես մեջը, որ գամ, բացենք, ինձ մեքենա առնենք: Ես էլ ընթացքում ինչքան գումար ունենում էի, գցում էի: Արդեն մտածել էինք՝ ինչպես ենք էդ մեքենան բերելու բակում կանգնեցնենք ու անակնկալ անենք Թաթուլին». – պատմում է Թաթուլի հայրը: Հայրը մտադիր է ավտոմեքենայի համար հավաքած գումարը վիրավոր զինծառայողների բուժմանը նվիրաբերել: Թաթուլի բարությունը պիտի շարունակվի նույնիսկ իրենից հետո: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/10/16/Tovmasyan-tatul/3421967?fbclid=IwAR3SsMIl89cbAcXYnOQp62gaXXYRy838fxpPReTzDulFqxZNH5yaQ30m_94] այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր