4868 դիտում
09:25 20-09-2016
Կարեն Կարապետյանն առայժմ «ազատություն» ունի միայն խորհրդականների և օգնականների ընտրության հարցում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո լուրեր տարածվեցին, թե նրան խոստացել են, որ նոր կառավարության ձևավորման հարցում լիարժեք ազատ է լինելու, բացառությամբ ՀՀ ԱԳ և պաշտպանության նախարարների։ Մնացածին ինքն է ընտրելու։ Հետո պարզվեց, որ Դաշնակցության նախարարները անձեռնմխելի են։
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ օրերս Ռուսաստանի հայազգի օլիգարխ Սամվել Կարապետյանը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանի համար է միջնորդել, որպեսզի նա վերանշանակվի։ Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հրաժարականից առաջ դրել է, որ մինչև 2017-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունները ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին և կառավարության աշխատակազմի ղեկավար֊նախարար Դավիթ Հարությունյանին «ձեռք չտան»։ Գործնականում Կարեն Կարապետյանն «ազատություն» ունի առայժմ միայն իր խորհրդականների և օգնականների ընտրության հարցում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
12374 դիտում
11:00 17-04-2018
Կարեն Կարապետյանն իր մամուլի քարտուղարին, ՀՀ վարչապետի մի խումբ խորհրդականների ու օգնականների ազատել է պաշտոններից
994 դիտում
16:24 30-03-2024
Զելենսկին աշխատանքից ազատել է մի շարք խորհրդականների ու օգնականների
4079 դիտում
10:30 20-02-2018
Տարոն Մարգարյանը խորհրդականների ու օգնականների թվով չի զիջում վարչապետին ու նախագահին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը