211652_close_icon
views-count4082 դիտում article-date 10:30 20-02-2018

Տարոն Մարգարյանը խորհրդա­կանների ու օգնականների թվով չի զիջում վարչապետին ու նախագահին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր պաշտոնավարման ընթաց­քում ոչ միայն հասցրել է ահռելի ունեց­վածք կուտակել, այլև ավելացնել իր տե­ղակալների, օգնականների և խորհրդա­կանների թիվը: Իր ունեցած խորհրդա­կանների ու օգնականների թվով անգամ չի զիջում վարչապետին ու նախագահին: Այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Տարոն Մարգարյանն ունի 4 տե­ղակալ, 9 խորհրդական, 4 օգնական: Տե­ղեկացնենք, որ միայն քաղաքապետի գլ­խավոր խորհրդականը ստանում է շուրջ 370 հազար դրամ աշխատավարձ, իսկ մյուսները՝ յուրաքանչյուրը՝ մոտ 360 հա­զարական դրամ: Նրա 4 օգնականներից յուրաքանչյուրի աշխատավարձը կազ­մում է 300 հազար դրամ: Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի աշ­խատավարձը 478 հազար դրամ է, մյուս 3 տեղակալները ստանում են 443 հազար դրամ աշխատավարձ: Իսկ անձամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ամսական աշխատավարձը գերա­զանցում է կես մլն դրամը: Ու, փաստո­րեն, այս անձինք տեղական բյուջեից ամ­սական պատկառելի գումար են ստանում, բայց Երևան քաղաքը շարունա­կում է մնալ փնթի և անխնամ վիճակում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր