3394 դիտում
09:31 20-09-2016
Նոր վարչապետը չի ցանկանում աշխատել ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի հետ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով վարչապետ Կ. Կարապետյանը չի ցանկանում աշխատել Էկոնոմիկայի ՀՅԴ-ական նախարար Ա. Մինասյանի հետ. նա ցանկանում է ֆինանսատնտեսական բլոկում իր կադրերին նշանակել, որ փոփոխություն իրականացնելիս խնդիրներ չունենա։
Քաղաքական կուլիսներում, սակայն, խոսվում է, որ նորանշանակ վարչապետը Արծվիկ Մինասյանի հետ նաև անձնական խնդիր ունի այն պատճառով, որ վերջինս տարիներ առաջ հայտարարել է, թե Կարեն Կարապետյանը լավ քաղաքական գործիչ չէ։ Վերջինս թեև ժամանակին ինքն էր իր մասին հայտարարում, որ քաղաքական գործիչ չէ, այնուամենայնիվ Արծվիկ Մինասյանի հայտարարությունը նրա մեջ վատ հիշողություններ է թողել։ Բացի այդ, վարչապետը, ըստ նույն աղբյուրների, գտնում է, որ Մինասյանը պրակտիկ նախարար չէ այդ ոլորտում։
Եվ հիմա ՀՅԴ-ն ոչ այնքան Արծվիկ Մինասյանի, որքան իր կուսակցական թասիբի համար փորձում է ատամներով պաշտպանել նրան ու իր բոլոր նախարարներին։ Իզուր չէ, որ անցած շաբաթ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը շոու էր անվանել կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած այն միջադեպը, որտեղ Կարեն Կարապետյանը նկատողություն է անում Արծվիկ Մինասյանին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
7234 դիտում
09:42 07-11-2017
Կարեն Կարապետյանը չի խոսում Արծվիկ Մինասյանի հետ, նույնիսկ բարև չի տալիս. «Հայկական ժամանակ»
4228 դիտում
11:05 23-09-2016
ԵՏՄ-ի հարցերով զբաղվող Սուրեն Կարայանը կնշանակվի Արծվիկ Մինասյանի փոխարեն. «Հայկական ժամանակ»
2354 դիտում
09:44 18-04-2017
ՀՅԴ խմբակցությունն առանց Մինասյանի բավականին թուլացել-ծուլացել է. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը