ԵՏՄ-ի հարցերով զբաղվող Սուրեն Կարայանը կնշանակվի Արծվիկ Մինասյանի փոխարեն. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Էկոնոմիկայի դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի փոխարեն առաջիկայում նախարար կնշանակվի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների առաջին ու առայժմ միակ փոխնախարար Սուրեն Կարայանը:
Կարեն Կարապետյանի կառավարությունում «Դաշնակցություն» կուսակցությանը կտան բնապահպանության նախարարությունը, ըստ այդմ էլ Արծվիկ Մինասյանը կնշանակվի բնապահպանության նախարար: Իսկ Էկոնոմիկայի նախարարությունը, ինչպես երեկ որոշվել է կառավարության նիստում, շուտով կվերանվանվի Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցման նախարարություն:
Իսկ Սուրեն Կարայանը վերջին շրջանում ավելի շատ զբաղվում էր ԵՏՄ-ի հետ տնտեսական, օրենսդրական հարաբերություններով և ինտեգրացման հարցերով: Եվ չի բացառվում, որ նոր պաշտոնում նրա թեկնածության ընտրությունը պայմանավորված է հենց դրանով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: