45003 դիտում
09:34 20-09-2016
«Շումախերական» ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Газель-ն ու Mercedes-ը, վերջինը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում՝ Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի դիմաց բախվել են Mercedes մակնիշի 22 ՍՍ 100 համարանիշի և ГАЗ 2705 մակնիշի 188 ԼՕ 67 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով էլ Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին, կոտրել այնտեղ տեղադրված մի քանի պարագաներ և գլխիվայր շրջվել։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնի պետ Էդուարդ Տիտիզյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու ուղևորը տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել վնասված օբյեկտի աշխատակիցները, ովքեր նրանց դուրս են բերել ավտոմեքենայից և մինչ բժիշկների ժամանումը տեղում անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել։
Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Վահե Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 128+
128+