3893 դիտում
14:12 20-09-2016
Մայրաքաղաքում 2016թ. հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը նորերով է փոխարինվել 20.156 լամպ
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցում 2016թ. հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ նորերով է փոխարինվել 20156 լամպ:
Նույն ժամանակահատվածում կառուցվել և միացվել է Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցին 45 փողոց, փողոցի հատված և նրբանցք, 1 ստորգետնյա անցում, 1 այգի,1 պողոտայի լանդշաֆտ, 2 արձան, 1 հրապարակ և 42 բակային տարածք:
Ընթացքի մեջ են Նուբարաշենի խճուղու, Արաբկիրի 41-րդ փողոցի, Խարբերդի թիվ 15 փողոցի, Մուշականի 3 (7,8,11)փողոցների, Բաշինջաղյան 1-ին փողոցից մինչև Բաշինջաղյան 1-ին փող. 7-րդ շենք տանող ճանապարհի (156 դպրոցի դիմաց), Նոր Նորք վարչական շրջանի թիվ 122 մանկապարտեզի հարակից այգու, Աճեմյան փողոց 1-ին նրբանցքի արտաքին լուսավորության ցանցի կառուցման և Աթենքի փողոցի արտաքին լուսավորության ցանցի մոնտաժային աշխատանքները:
Ընդամենը տեղադրվել է 675 լուսակետ: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական աշխատանքներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
3024 դիտում
12:38 03-02-2017
Հունվարի 23-27-ը մայրաքաղաքում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 367 վնասված լուսատու
1880 դիտում
15:07 20-07-2016
Հուլիսի 11-15-ը Երևանի փողոցներում ու բակերում նորերով է փոխվել 489 վնասված լամպ. լուսանկարներ
1558 դիտում
12:37 31-01-2018
Հունվարի 22-26-ը նորերով է փոխարինվել Երևանի փողոցներում ու բակերում առկա 796 վնասված լուսատու
Այս բաժնից
766 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում
907 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ