211652_close_icon
views-count3328 դիտում article-date 21:46 20-09-2016

Անկախության 25-ամյակի առթիվ հարկադիր կատարողներն արժանացել են խրախուսանքների և պարգևների

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-ամյակի առթիվ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որի ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով Ծառայության մի շարք աշխատակիցներ ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու համար արժանացել են խրախուսանքների և պարգևների: Ծառայության ղեկավարը շնորհավորել է աշխատակիցներին գալիք տոնի առթիվ՝ մաղթելով հաստատակամություն, նվիրվածություն, ուժ ու եռանդ պետականության ամրապնդման գործում:  «Բնական է՝ այդ 25 տարիների ընթացքը դյուրին չի եղել, և մեծ ջանքեր են պահանջվել ձեռքբերված անկախությունն ու պետականությունն ամրապնդելու և զարգացնելու համար։ Բայց այդ դժվարությունները մեզ չեն հուսահատեցրել, մենք չենք վհատվել, այլ ընդհակառակը՝ պատվով հաղթահարել ենք դրանք և հասել այն նպատակներին ու բարձունքներին, ինչին ձգտել ենք։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով, սրտացավությամբ և նվիրվածությամբ մենք կարող ենք և պետք է ապահովենք մեր երկրի զարգացումն ու վերելքը»,-ասել է Ա․ Հարությունյանը։

Նմանատիպ նյութեր