211652_close_icon

Բակո Սահակյանը ընդունել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը

views-count2310 դիտում article-date 21:11 20-09-2016
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Լյուկ Կարվունասի գլխավորությամբ: Քննարկվել են Ալֆորվիլի եւ Արցախի մի շարք քաղաքների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է նման համագործակցությունը՝ նշելով, որ կապերի ընդլայնման եւ խորացման համար առկա են բոլոր նախադրյալները:

Նմանատիպ նյութեր