211652_close_icon

Վարչապետ Կարեն Կարապետյանի շնորհավորական խոսքը Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ

views-count6346 դիտում article-date 12:49 21-09-2016
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ, որում ասվում է. «Սիրելի´ հայրենակիցներ, Այսօր նշում ենք մեր հայրենիքի կարևորագույն պետական տոնը: Տոն, որը խորհրդանշում է ազատ ու անկախ ապրելու մեր դարավոր կամքն ու նպատակը։ Անկախ պետականության քսանհինգամյակին նախորդող ամիսներին մեր երկրին բաժին ընկան լրջագույն մարտահրավերներ, որոնք մեր ժողովուրդը հաղթահարեց իրեն բնորոշ արժանապատվությամբ։ Այսօր, շնորհավորելով բոլորիս, որպես անկախ Հայաստանի կառավարության ղեկավար՝ առաջին հերթին գլուխ եմ խոնարհում անկախության համար մարտնչած և անկախության քսանհինգամյա պատմությունը կերտած հերոսների առջև: Մենք այլևս պատմության քննությունը բռնած պետություն ենք և ունենք բավարար կամք ու ներուժ՝ միասնաբար դիմագրավելու բոլոր փորձությունները, ունենք հանձնառություն՝ ստեղծարար աշխատանքով ամրապնդելու անկախ պետականության ձեռք բերած արժեքները: Կրկին շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղություն, առաջընթաց և նորանոր հաջողություններ»:

Նմանատիպ նյութեր