Էրիկ Աբիդալ. Ումտիտին սևամորթ Բեկենբաուերն է
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Էրիկ Աբիդալը իր կարծիքն է հայտնել կատալոնացիների պաշտպան Սամուել Ումտիտիի մասին:
«Ումտիտին ինձանից շատ ավելի լավն է: Նա «Բարսելոնայի» համար սևամորթ Բեկենբաուերն է:
Նրանից շատ քիչ ժամանակ պահանջվեց ակումբում փիլիսոփայությունը, հոգեբանությունն ընկալելու համար: Մինչդեռ ես դրա վրա կես տարի ծախսեցի:
Ումտիտին սառնասիտ է, շատ լավ է վերահսկում գնդակը և կարող է ցանկացած ծանրաբեռնվածություն տանել», ասել է Աբիդալը: