12167 դիտում
22:45 22-09-2016
Անկախության 25-ամյակը նշվեց նաև Ալավերդի քաղաքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սեպտեմբերի 21-ին Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում նույնպես տոն էր:
Ալավերդու մշակույթի պալատում հավաքվել էին մեծ թվով քաղաքացիներ: Միջոցառմանը ներկա էին Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, Թումանյանի ոստիկանության պետ Վահագն Մոսինյանը, Ալավերդու բժշկական կենտրոնի տնօերն Ստեփան Մոսինյանը, դպորցի տնօրեններ և այլ պաշտոնյաներ:
Քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի կողմից պատվոգրեր և նվերներ հանձնվեցին քառօրյա պատերազմի մասնակից զինվորներին, Երկրապահ կամավորականներին, ինչպես նաև քաղաքացիների՝ իրենց ավանդը տարբեր ոլորտներում ներդնելու համար:
ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի կողմից Վազգեն Սարգսյան պատվոգրով պարգևատրվեց Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը ՝ քառօրյա պատերազմի ընթացքում առաջնագծում աջակցություն ցուցաբերելու համար:
Պարգևատրվեցին նաև քաղաքացիական անձինք, ովքեր նույնպես աջակցություն էին ցուցաբերել սահմանին կանգնած զինվորներին:
Միջոցառմանը մասնակցում էին Ալավերդու երգի- պարի թատրոնի, ինչպես նաև Վանաձորի քաղաքապետրանի երգի- պարի թատրոնի սաները՝ հայրենասիրական երգերի կատարումներով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3570 դիտում
13:21 22-09-2017
Եվրախորհրդի կենտրոնակայանում նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ