5825 դիտում
09:17 22-09-2016
Եթե Վարդևան Գրիգորյանը որոշի չմասնակցել ընտրություններին՝ ԲՀԿ-ն առհասարակ չի մասնակցի այդ ընտրություններին.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու մահվանից հետո ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը դադարեցրել են քարոզարշավը, սակայն «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով ԲՀԿ-ն ցանկանում է մասնակցել Գյումրու քաղաքապետի ընտրություններին։ Այս օրերին աշխատանքային այցով Չինաստանում գտնվող Նաիրա Զոհրաբյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց, որ ԲՀԿ-ն հակված է Վարդևան Գրիգորյանի գլխավորած ավագանու ցուցակով մասնակցել հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։
Եթե որդու՝ Արշակ Գրիգորյանի մահվան կապակցությամբ Վարդևան Գրիգորյանը որոշի չմասնակցել այդ ընտրություններին՝ կուսակցությունն առհասարակ չի մասնակցի այդ ընտրություններին։ Նաիրա Զոհրաբյանը «ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում շտապել և Վարդևան Գրիգորյանի փոխարեն որոշում կայացնել, այնուամենայնիվ, կարծում է, որ «հանուն իր որդու՝ Արշակի, Վարդևան Գրիգորյանը պետք է շարունակի պայքարը Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար։ Հիշեցնենք, որ այսօր լրանում է հոկտեմբերի 2-ին կայանալիք ավագանու ընտրություններում ինքնաբացարկ ներկայացնելու վերջնաժամկետը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4389 դիտում
09:56 11-02-2017
Գուրգեն Արսենյանը որոշել է առհասարակ չմասնակցել ընտրություններին. «Ժամանակ»
2322 դիտում
09:19 29-09-2016
Վարդևան Գրիգորյանը գյումրեցիներին զսպվածության կոչ է արել. «Ժամանակ»
4579 դիտում
09:23 19-07-2016
Ռեկտոր Վարդևան Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»