4582 դիտում
09:23 19-07-2016
Ռեկտոր Վարդևան Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Գյումրիում իրադարձությունները սկսել են նոր թափով զարգանալ: Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և հիմա նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար, մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը։ Իր հրաժարականը Վարդևան Գրիգորյանը մեկնաբանել է այսպես. «Լրանում է իմ երկրորդ հնգամյա ժամկետը, ըստ «Բուհական ու հետբուհական կրթության մասին» օրենքի, բուհի ռեկտորն իրավունք ունի ղեկավարելու բուհը երկու հնգամյակ անընդմեջ ժամկետ մինչև 65 տարեկան։ Իմը արդեն 14 տարի է, նույնիսկ երրորդ հնգամյակն է դուրս գալիս, և հոկտեմբերի 16-ին էր լրանում ժամկետը։ Իհարկե, նախարարությունում իմ հետ համատեղ քննարկվել է հարցը, ես էլ եկել եմ այն եզրահանգման, որ ճիշտ կլինի ավելի շուտ հեռանալ պաշտոնից, այսինքն՝ մեկ-երկու ամիսը որևէ բան չէր փոխելու»։
Մեր աղբյուրների պնդմամբ, իրականում Վ.Գրիգորյանին պարտադրել են հրաժարական տալ՝ Սահակ Մինասյանի համար յուղոտ պաշտոն ազատելու նպատակով։ Բանն այն է, որ Սահակ Մինասյանը լարված հարաբերություններ ունի Շիրակի նորանշանակ մարզպետ, ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանի հետ, ընդ որում՝ նրանց հարաբերությունները լարված են տևական ժամանակ: Բացի այդ, Մինասյանին ռեկտոր են նշանակել սիրաշահելու համար, ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ն որոշեց ՏԻՄ ընտրություններից առաջ դաշինք կազմել իր արբանյակ կուսակցությունների հետ, և ավագանու ընտրացուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Մինչդեռ՝ քաղաքապետի պաշտոնի վրա Սահակ Մինասյանը ևս աչք է ունեցել, և ասում են՝ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարի սրտով չէ կուսակցության որոշումը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2322 դիտում
09:19 29-09-2016
Վարդևան Գրիգորյանը գյումրեցիներին զսպվածության կոչ է արել. «Ժամանակ»
4290 դիտում
10:25 08-10-2016
Տիգրան Ուրիխանյանը մտադիր է հետ վերցնել մանդատից հրաժարականի դիմումը. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»