211652_close_icon
views-count7729 դիտում article-date 14:20 22-09-2016

Սյունիքի մարզում ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարների ավտովթարի փաստով նյութեր են նախապատրաստվում

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի քննիչ Ա. Մանուչարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 09։40-ի սահմաններում Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի բնակիչ, 31-ամյա Գևորգ Եղոյանը Երևան-Գորիս ավտոճանապարհի 226-րդ կմ հատվածում իր վարած Opel Vectra մակնիշի 34 ZM 276 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Եղոյանն ու ուղևորներ՝ Երևան քաղաքի Ավան Առինջ փողոցի բնակիչ, 33-ամյա Սարգիս Հովհաննիսյանը և Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ, 30-ամյա Արմեն Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է այն, որ վարորդ Գ. Եղոյանի առջև «06» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստեղծել է վթարային իրավիճակ և որպեսզի բախում տեղի չունենա, Գ. Եղոյանը փորձել է խույս տալ բախումից, ինչն էլ դարձել է կողաշրջման պատճառ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները աշխատում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում՝ որպես մրցավարներ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր