14883 դիտում
20:23 13-10-2016
ՀԿԳ ավագ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ շուկայի զարգացման պատասխանատուի, «ԱՅ ԲԻ տրանս» ՓԲԸ-ի տնօրենի, «Ղ-տելեկոմ» ՓԲԸ-ի աշխատակցի ավտովթարի փաստով
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ հոկտեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 11:30-ի սահմաններում Այվազովսկի և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 27-ամյա Հայկ Սերոբյանի վարած Mercedes մակնիշի 40 MՏ 041 համարանիշի, 30-ամյա Արման Ղազարյանի վարած Opel մակնիշի 34 FF 917 համարանիշի և 35-ամյա Արման Հարությունյանի վարած Chevrolet մակնիշի 735 ՍՕ 64 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Chevrolet-ի վարորդն ու Opel-ի ուղևոր, 17-ամյա Ալեքսանդր Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափխվել են էրեբունի բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Հ. Սերոբյանը աշխատում է «Կոնվեկտ» ՍՊԸ-ում՝ որպես շուկայի զարգացման պատասխանատու, Opel-ի վարորդ Ա. Ղազարյանը աշխատում է «ԱՅ ԲԻ տրանս» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն, Chevrolet-ի վարորդ Ա. Հարությունյանն աշխատում է «Ղարաբաղ տելեկոմ» ՍՊԸ-ում, իսկ վիրավոր ուղևոր Ա. Բարսեղյանը սովորում է Հայ-հունական քոլեջի 3-րդ կուրսում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
7726 դիտում
14:20 22-09-2016
Սյունիքի մարզում ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարների ավտովթարի փաստով նյութեր են նախապատրաստվում
1722 դիտում
12:42 21-07-2015
Ավարտվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի կողմից կաշառք ստանալու և կեղծիք կատարելու դեպքով նախաքննությունը