4566 դիտում
18:07 22-09-2016
«Մենք բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնենք». ՀՀ վարչապետ
Պետական գնումների շրջանակում պատվիրատուների կողմից ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացի առանձնահատկությունները կանոնակարգելու և ավիափոխադրող ընկերությունների կողմից ներկայացվող գնառաջարկների միջև ընտրություն կատարելու չափորոշիչները սահմանելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Որոշմամբ, մասնավորապես, սահմանվում է, որ ավիատոմսերի գնման գործընթաց իրականացվում է միայն էլեկտրոնային հարթակում որոնման պահին առկա անմիջապես ավիաընկերությունների գնառաջարկների միջև, իսկ ընտրությունը կատարվում է տնտեսապես առավել շահավետ ավիատոմս ձեռք բերելու սկզբունքով: Ընդ որում, պատվիրատուներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նախընտրելի ավիատոմս նաև բացառապես բանկային քարտերի կիրառմամբ՝ ցանկացած այլ էլեկտրոնային հարթակից, եթե համանման պայմաններով նույն տոմսն ավելի էժան է միասնական էլեկտրոնային հարթակում գնանշվածից:
Այսպիսով՝ որոշման ընդունման արդյունքում, մասնավորապես, կկրճատվեն անհրաժեշտ չհամարվող ծախսերը, կտնտեսվեն միջոցները, կբացառվեն հնարավոր չարաշահումները և կոռուպցիոն ռիսկերը տվյալ տեսակի գնումների գործընթացում: Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Մենք բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնենք»:
Գործադիրը լրացումներ և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ քաղծառայության համակարգում կատարողականների գնահատման համակարգի օբյեկտիվության աստիճանի բարձրացման նպատակով, ինչպես նաև աշխատողների համար գնահատման բարեփոխված համակարգի միջոցով աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված մրցակցային միջավայրի ստեղծման անհրաժեշտությամբ պայմանավորված: Որոշմամբ, մասնավորապես, առաջարկվում է կատարողականների գնահատման սանդղակում գնահատականները ներկայացնել առավել ճկուն տիրույթով, ներդրնել ստանդարտ շեղման բանաձև, որը հնարավորություն կտա առավել օբյեկտիվ գնահատել աշխատողներին, նվազեցնել ընդհանուր գնահատականի նվազագույն շեմը՝ սահմանելով 60 տոկոս:
Կառավարության ղեկավարն, առնդրադառնալով որոշմանը, հանձնարարել է գերատեսչության ղեկավարներին ներկայացնել առաջարկներ, որոնք համապատասխան շարժառիթներ կստեղծեն աշխատակիցների համար՝ առկա հնարավորությունների սահմաններում:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի www.e-gov.am միասնական էլեկտրոնային համակարգում գործունեության իրականացման ծանուցման ինստիտուտի ներդրման նպատակով:
Նմանատիպ նյութեր
1546 դիտում
20:16 31-12-2022
«Ասում էր՝ մենք դրանց պետք է վերացնենք, մինչև վերջ կռվեց». Վահագնը կամավոր էր պատերազմ գնացել․ NEWS.am
1950 դիտում
15:59 28-10-2022
Մենք բոլորս բավականին բարդ իրավիճակում ենք․ Պուտին
4189 դիտում
09:52 28-12-2016
Ավիատոմսերի հետ կապված պրիմիտիվ գողությունը շարունակվում է. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
310 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
913 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
502 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում