2776 դիտում
10:37 23-09-2016
Նախարարությունների անվանափոխության մոգական ուժը. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ինչո՞ւ Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ չեն արվում, կամ ինչո՞ւ կառավարությունը չի աջակցում ձեռնարկատիրությանը։ Բնականաբար, այն պատճառով, որ նախարարությունն էր սխալ կոչվում։ Հիմա, երբ այդ գերատեսչությունը ստանա իր ճիշտ, այսպես ասած՝ «աուտենտիկ» անունը, մենք ներդրումների և ձեռնարկատիրության հետ կապված խնդիրներ չենք ունենա։
Քաղաքաշինության նախարարությանը կոմիտեի կարգավիճակ տալը նույնպես ողջունելի է։ Մայրաքաղաքն արդեն բավականաչափ շինված է (հատկապես ակտիվ էր այդ գործընթացը 2000-ականների սկզբին) և այլևս շինելու բան առանձնապես չի մնացել։ Հիմա պետք է պահպանել մշակութային արժեքները, հաշվի առնելով, որ մեր ճարտարապետները հատուկ հարգանք ունեն «սարայների» նկատմամբ, այդ արժեքների պահպանումը նրանց հանձնելը միանգամայն արդարացված է։
Քաղավիացիան կմիանա տրանսպորտին և կապին, և դա նույնպես տրամաբանական է, որովհետև ինքնաթիռը տրանսպորտ է, որը կապ է ապահովում աշխարհի տարբեր կետերի միջև։ Քաղավիացիայի՝ այդ նախարարության կազմում հայտնվելուց հետո մենք, հուսով եմ, ստիպված չենք լինի գիշերը 6 ժամ քշել դեպի Թբիլիսիի օդանավակայան՝ այն պատճառով, որ Երևանից և Թբիլիսիից թռիչքների տոմսերի գնի տարբերությանը լիովին փոխհատուցում է 6 ժամ քշելու անհարմարությունն ու ծախսը։
Ջրային տնտեսությանը գյուղնախարարությունից էներգետիկային տալն այնքան էլ հասկանալի չէ։ Ինչո՞ւ իմ այգու ոռոգման ջրով պետք է զբաղվի էներգետիկան կամ, ավելի ճիշտ, դրա ենթակառուցվածքները։ Հավանաբար, նկատի է առնվում, որ ինձ ջուր է հասցվում պոմպերով, որոնք աշխատում են էլեկտրականությամբ»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1546 դիտում
10:47 20-04-2021
Ահա թե որտեղ է ճանապարհների ապաշրջափակման «մոգական ուժը». «Փաստ»
4472 դիտում
19:23 09-04-2017
Հարավային Օսիայում նախագահական ընտրություններ են անցկացվում և անվանափոխության հանրաքվե
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը