211652_close_icon
views-count4472 դիտում article-date 19:23 09-04-2017

Հարավային Օսիայում նախագահական ընտրություններ են անցկացվում և անվանափոխության հանրաքվե

Այսօր Հարավային Օսիայում նախագահական ընտրություններ են անցկացվում և անվանափոխության հանրաքվե: Վրաստանի արտգործնախարարությունը այսօր հայտարարել է, որ Հարվային Օսիայում անցակացվող ընտրությունը Ռուսաստանի հերթական սադրանքն է: Այս մասին գրում է [url=http://www.bbc.com/russian/news-39544251]BBC[/url] ռուսական ծառայությունը: Հարավային Օսիայի նախագահի պաշտոնին հավակնում է երեք թեկնածու, գործող նախագահ Լեոնիդ Տիբիլովը, խորհրդարանի նախագահ և «Եդինայա Օսեթիա» կուսակցության ղեկավար Անատոլի Բիբիլովը և հատուկ ծառայությունների աշխատակից Ալան Գագլոևը: Իսկ հանրաքվեին դրված է Հարավային Օսիան Ալանիա վերանվանելու հարցը: Նշենք, որ նախօրեին ԱՄՆ-ն դատապարտել էր այսօրվա ընտրությունները, դրանք համարելով անօրինական, և կրկին աջակցություն հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը:

Նմանատիպ նյութեր