211652_close_icon
views-count3811 դիտում article-date 16:48 23-09-2016

Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» և «Երիտասարդական» կայարաններում բացվել են ցուցահանդեսներ. լուսանկարներ

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Երևանի քաղաքապետարանի, Կարեն Դեմիրճյանի թանգարանի և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի համատեղ նախաձեռնությամբ մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» և «Երիտասարդական» կայարանների սպասասրահներում բացվել են լուսանկարչական ցուցահանդեսներ: «Հանրապետության հրապարակ» կայարանում ներկայացվել են Խորհրդային Հայաստանի տարիներին Երևանում և հանրապետության մյուս բնակավայրերում կառուցված քաղաքաշինական բացառիկ շենք-շինություններ ու կոթողներ: Դրանցից շատերը որպես ճարտարապետական ժառանգություն փոխանցվել են նաև մեր անկախ հանրապետությանը: Ցուցադրությունը երևանցիներին ու քաղաքի հյուրերին Խորհրդային Հայաստանի այդ կոթողների մասին արժեքավոր տեղեկություններ ստանալու կամ վերհիշելու, իսկ ավելի երտասարդ սերնդի ներկայացուցիչներին ոչ վաղ անցյալի Հայաստանի կառույցների պատմությանը ծանոթանալու լավ հնարավորություն է ընձեռում: Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի սպասասրահում էլ ներկայացվել են Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի, Միհրան Հարությունյանի և մեր մյուս մեդալակիր ու մասնակից մարզիկների մրցելույթների հաղթական դրվագներ: Ցուցահանդեսները կգործեն մինչև հոկտեմբերի սկիզբ: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր