211652_close_icon
views-count2299 դիտում article-date 20:50 23-09-2016

Իրանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել էր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին

Սեպտեմբերի 21-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանության կողմից Թեհրանի «Արարատ» մարզավանում կազմակերպվել էր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին, որին ներկա էին իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներ և զինվորականներ, Թեհրանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Ներկաններին ուղղված իր ողջույնի խոսքում Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը ներկայացրեց Հայաստանի անցած 25 տարիների ձեռքբերումներն ու նախանշված ծրագրերը: ՀՀ դեսպանն անդրադարձավ տարածաշրջանային տևական անվտանգության և կայունության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ գործադրվող ջանքերին, ինչպես նաև Իրանի հետ ձևավորված բարիդրացիական հարաբերություններին: Ելույթով հանդես եկավ նաև ԻԻՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Սաթթար Մահմուդին, ով, բարձր գնահատելով հայ-իրանական հարաբերությունների անցած ուղին, առանձնահատուկ կարևորեց Հայաստանի և Իրանի միջև իրականացվող տնտեսական նախագծերը:

Նմանատիպ նյութեր