211652_close_icon

Քրեակատարողականից պետությանը պատճառել է ավելի քան 92 միլիոն դրամի վնաս

views-count4532 դիտում article-date 17:52 23-09-2016
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, Աղասի Ալբերտի Հովսեփյանը, 2012-2013թթ. ընթացքում, գտնվելով ազատազրկման մեջ, համացանցի «Օդնոկլասնիկ» կայքի և իր տրամադրության տակ գտնվող հեռախոսների միջոցով ծանոթացել է ՀՀ քաղաքացիներ՝ Կ. Էհտիբարյանի, Գ. Սեյրանյանի, Ն. Բալասանյանի, Ռ. Մինասյանի, Պ. Բաղդասարյանի և Գ. Սահակյանի հետ: Աղասի Հովսեփյանը, հարկերը վճարելուց խուսափելու կամ նյութական այլ օգուտներ քաղելու նպատակով, առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության, նշված քաղաքացիներին նյութապես շահագրգռելու միջոցով նրանց անուններով հիմնադրել է «Արեգակ-1», «Զվարթնոց-10», «Գայանե 1», «Բելոնա», «ԱԳԱ 1», «Իբար», «Պետրոս 7», «Արեգնար», «Եվա-Ռոման» և «Ռոման-Նարինե» ՍՊ ընկերությունները, այնուհետև նրանց հաշվառել որպես տնօրեններ ու, փաստացի ղեկավարելով այդ ընկերությունները, կազմակերպել է դրանց միջոցով շուրջ 506.704.988 ՀՀ դրամի մաքսային արժեքով տարբեր տեսակի ապրանքների ներմուծումն ու իրացումը, որի արդյուքնում խուսափել է 92.157.430 ՀՀ դրամի հարկերը պետբյուջե վճարելուց: Բացի այդ, Աղասի Հովսեփյանը, հանցավոր համաձայնության գալով քաղաքացի Սարգիս Հովհաննիսյանի հետ, վերջինիս միջոցով չարաշահել է քաղաքացիներ

Նմանատիպ նյութեր