1554 դիտում
22:48 23-09-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Մեգապոլիսների առարկայական առաջին օլիմպիադայի Երևանի թիմի անդամներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Մոսկվայում առաջին անգամ անցկացված Մեգապոլիսների առարկայական օլիմպիադայի Երևանի թիմի անդամներին, ովքեր թիմային հաշվարկով գրավել են պատվավոր 2-րդ հորիզոնականն ու արժանացել համապատասխան գավաթի և դիպլոմի։ Ընդ որում, անհատական արդյունքներով երևանցի
աշակերտները նվաճել են 4 արծաթե և 2 բրոնզե մեդալներ:
Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը, «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանն ու երևանյան թիմի ղեկավար-մարզիչները:
Ողջունելով աշակերտներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է նրանց օլիմպիադայում լավագույնս ներկայանալու և ձեռք բերած հաջողությունների համար: Քաղաքապետն առանձնակի կարևորել է նաև ուսուցիչների աշխատանքը՝ նկատելով, որ երեխաների տպավորիչ ձեռքբերումները, ըստ էության, նրանց ներդրած ջանքերի գործնական արդյունքն են:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ աշակերտները խոստացել են, որ կշարունակեն անել հնարավորը՝ Երևանի պատիվը միշտ բարձր պահելու համար:
Հանդիպման ավարտին նվաճված գավաթն ու համապատասխան սերտիֆիկատը փոխանցվել է Երևանի քաղաքապետին:
Տարոն Մարգարյանն էլ վստահեցրել է, որ այն տեղ կգտնի Երևանի քաղաքապետարանի համապատասխան թանգարանում:
Հարկ է նշել, որ առաջին անգամ անցկացված Մեգապոլիսների առարկայական օլիմպիադային մասնակցել են 18 երկրների 22 քաղաքների 14-18 տարեկան աշակերտներ: Օլիմպիադայի նպատակն է ի հայտ բերել մեծ քաղաքների դպրոցականների տաղանդավոր աշակերտներին, ովքեր հետաքրքրված են մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա և քիմիա առարկաներով։
Նմանատիպ նյութեր
2846 դիտում
17:16 13-09-2016
Հայ աշակերտները նվաճել են 6 մեդալ` մեգապոլիսների առարկայական օլիմպիադայում
1288 դիտում
19:18 14-12-2021
Մեգապոլիսների 6-րդ միջազգային առարկայական օլիմպիադայում հայ աշակերտները 5 մեդալ են նվաճել
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից