211652_close_icon
views-count898 դիտում article-date 17:44 31-05-2022

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը հյուրընկալել է Մեգապոլիսների 6-րդ միջազգային օլիմպիադայի երևանյան թիմի անդամներին

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հյուրընկալել է Մոսկվայի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ առցանց ձևաչափով անցկացված Մեգապոլիսների 6-րդ միջազգային առարկայական օլիմպիադայի մասնակիցներին: 2021-2022 ուսումնական տարվա օլիմպիադան կազմակերպվել է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա» և «Ինֆորմատիկա» առարկաներից: 

 Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանի թիմն այս տարի ևս գրանցել է բարձր արդյունքներ՝ արժանանալով 2-րդ կարգի մրցանակի, բլից-տուրում՝ գավաթի, իսկ անհատական մրցույթներում՝ 3 արծաթե և 2 բրոնզե մեդալների:

Ողջունելով աշակերտներին՝ Լևոն Հովհաննիսյանը շնորհավորել է գրանցած արդյունքների և շնորհակալություն հայտնել օլիմպիադայում Երևանը լավագույնս ներկայացնելու համար:

«Վստահ եմ, որ դուք շարունակելու եք միշտ բարձր պահել Երևանի պատիվը միջազգային հարթակներում՝ գրանցելով նորանոր ձեռքբերումներ: Առանձնակի եմ կարևորում նաև ուսուցիչների, ինչպես նաև երևանյան թիմի ղեկավար-մարզիչների աշխատանքը, որոնք իրենց գործի նվիրյալներն են և կրթում են օրինակելի սերունդ»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր