2217 դիտում
15:14 24-09-2016
Կանադայում ՀՀ դեսպանությունում կայացավ տոնական միջոցառում` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին
Սեպտեմբերի 21-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում կայացավ տոնական միջոցառում` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:
Միջոցառմանը մասնակցում էին Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նորընտիր նախագահ Արնոլդ Չանը, բարեկամության խմբի այլ անդամներ, ԱԳՆ Եվրոպայի և Եվրասիայի վարչության նորանշանակ գլխավոր տնօրեն Լի Սարտին, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Իր խոսքում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն անդրադարձ կատարեց անկախության 25 տարիների ընթացքում ՀՀ անցած ճանապարհին և արձանագրած ձեռքբերումներին, հայ-կանադական հարաբերությունների դինամիկ զարգացմանը, որի վկայությունն էր ընդամենը երկու օր առաջ Նյու Յորքում տեղի ունեցած ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ստեֆան Դիոնի հանդիպումը: Դեսպան Եգանյանն բարձր գնահատեց տարիներ շարունակ Կանադային հայկական համայնքի ունեցած դերն անկախ Հայաստանի զարգացման և հայ-կանադական հարաբերությունների առաջխաղացման գործում:
Երեկոյի ընթացքում ելույթներով հանդես եկան և անկախության 25-ամյակի առթիվ հայ ժողովրդին շնորհավորեցին Արնոլդ Չանը և Լի Սարտին:
Միջոցառումից հետո դեսպան Եգանյանը Կանադայում կայանալիք ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի միջոցառումների վերաբերյալ հարցազրույց տվեց Օտտավայի հայկական հեռուսածրագրին:
Նմանատիպ նյութեր
5870 դիտում
23:16 07-05-2018
Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Սիրիայում ՀՀ դեսպանությունում
1796 դիտում
23:28 31-01-2019
ՀՀ զինված ուժերի 27-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում
Այս բաժնից
880 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
733 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում