2429 դիտում
14:50 24-09-2016
Հալեպում օդային հարվածի զոհ է դարձել 90 մարդ. Deutsche Welle
90 մարդ է զոհվել սեպտեմբերի 23-ին, Հալեպի վրա իրականացված օդային հարվածների հետևանքով, գրում է Deutsche Welle-ն։
Ռուսական ուժերի աջակցությամբ սիրիական ավիացիայի օդային հարվածների ընթացքում ավերվել է արտակարգ իրավիճակների ծառայության շենքը: Բացի այդ, վնասվել են ստորգետնյա ապաստարանները: Զոհերից 30-ը, ըստ լրատվամիջոցի, խաղաղ բնակիչներ են եղել, նրանց թվում կան երեխաներ:
Սիրիական կառավարությունն իր պաշտոնական հայտարարությունում նախօրեին նախազգուշացրել է քաղաքի վրա գրոհ սկսելու պլանների մասին՝ խորհուրդ տալով ապստամբների հսկողության տակ գտնվող արևելյան հատվածի բնակիչներին փախչել սիրիական բանակի հսկողության տակ գտնվող արևմտյան թաղամասեր:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայի ապստամբների հսկողության տակ գտնվող տարածքում առնվազն 250 հազար խաղաղ բնակիչներ կան:
Նմանատիպ նյութեր
1409 դիտում
13:49 20-04-2015
Գերմանիայի քաղաքական գործիչները պատրաստ են հայերի զանգվածային կոտորածն անվանել ցեղասպանություն. Deutsche Welle
2273 դիտում
22:15 22-04-2015
Deutsche Welle. Մերկելը կողմ է «ցեղասպանություն» բառի կիրառմանը
Այս բաժնից
601 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
907 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
745 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին