211652_close_icon
views-count1406 դիտում article-date 13:49 20-04-2015

Գերմանիայի քաղաքական գործիչները պատրաստ են հայերի զանգվածային կոտորածն անվանել ցեղասպանություն. Deutsche Welle

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կանգնել է նրանց կողմը, ովքեր կոչ են անում Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի զանգվածային սպանություններն անվանել ցեղասպանություն, , գրում է Deutsche Welle-ը: Süddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում Շտայնմայերն ասել է, որ 2015 թվականին տեղի ունեցածը պետք է միավորել «ցեղասպանություն» եզրույթում: Գերմանիայի սոցիալ-դեմոկրատ առաջնորդներից մեկի խոսքով՝ Շտայնմայերը շատ լավ հասկանում է հայերին և նրանց պահանջը: Միևնույն ժամանակ Շտայնմայերը նշել է, որ Հայոց ցեղասպանության հարցով թեժացող քաղաքական բանավեճերը կարող են ավելի բարդացնել կամ նույնիսկ անհնարին դարձնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը: Իր հերթին Բունդեսթագի պատգամավոր Ֆրանց Յոզեֆ Յունգը հայտարարել է, որ իր կուսակցությունը պատրաստվում է հայերի կոտորածն անվանել ցեղասպանություն՝ չնայած Անկարայի բողոքներին: «Մենք կգտնենք 100 տարի առաջ Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանությունը բնութագրող ձևակերպում: «Ցեղասպանություն» բառը պետք է ընդգրկվի բանաձևի ենթատեքստում, որն առաջիկա օրերին ընդունելու է Բունդեսթագը»,-ասել է պատգամավորը՝ վստահություն հայտնելով, որ «ցեղասպանություն»-ն իր ելույթում արտասանելու է նաև Գերմանիայի դաշնային նախագահ Յոահիմ Հաուկը:

Նմանատիպ նյութեր