4630 դիտում
23:00 24-09-2016
Տեղի ունեցավ Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը
Սեպտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Գավառի մշակույթի տանը տեղի ունեցավ Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:
2016թ. «Իմ Հայաստան» համահայկական փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո և նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին:
2012 թվականից, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ավանդական դարձած Դուդուկի փառատոնն իր ազդեցությունն է ունեցել հայկական ծիրանափողն ավելի հանրահռչակելու գործում, նաև հնարավորություն է ստեղծվել Սփյուռքի տարբեր հատվածներում ապրող ու ստեղծագործող հայ դուդուկահարներին և օտար կատարողներին իրենց արվեստով ներկայանալ Հայաստանում:
Միջոցառումը մեկնարկեց Հայկական ազգային նվագարանների պետական նվագախմբի ելույթով:
Ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանինի անունը կրող դպրոցի սաները, Դուդուկահարների մանկական եռյակը՝ «Ժողովրդական երգերի շարան»-ով:
Կանադայից ժամանած մեր հայրենակիցներ Էդուարդ Ջերջիյանի և Մադիանա Թորոսյանի կատարմամբ հնչեցին «Տրապիզոնյան պար« և «Մշո աղջիկ,, ստեղծագործությունները: Ռոբերտ Պետրոսյանի «Հավատի երգը» Հայկական ազգային նվագարանների պետական նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանի) կատարեց սիրված երգիչ Հայկ Եսայանը:
Ելույթ ունեցան Սանկտ Պետերբուրգից ժամանած, ազգությամբ կորեացի Վալերի Նամը, Թբիլիսիից՝ Իվանե Մկրտչյանը:
Թեհրանի «Խոյագարան Մեհր» կանանց անսամբլը հայկական ստեղծագործությունները կատարեց իրանական ավանդական գործիքներով:
ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանի նվագակցությամբ և երգիչ Գուրգեն Դաբաղյանի կատարմամբ հնչեց «Ղարաբաղի հորովել» ստեղծագործությունը:
Արցախցի դուդուկահարներ Նորայր Սահակյանը, Սեդրակ Ավագյանը և Համլետ Դաշյանը կատարեցին Արամ Խաչատրյանի «Պեպոյի երգը»:
Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքից ժամանած Համամիութենական 9 մրցանակների դափնեկիր Յուրա Սարգսյանը ներկայացրեց «Հայկական պարերի շարք»: Հալեպահայ Ճորճ Վանեսյանի կատարմամբ հնչեց «Ժողովրդական պար-Բինգյոլ» ստեղծագործությունը:
Համերգը եզրափակվեց Գերմանիայից ժամանած երաժիշտների ելույթով: Բեռլինից Գրեգոր Շուլենբերգը կատարեց Կոմիտասի «Խնկի ծառ» ստեղծագործությունը: Գերմանացի դուդուկահար Սյորեն Բիրկեին նվագակցեցին Ուվե Ֆիշերը, Աքսել Լորենցը և կոմպոզիտոր Դիրկ Միքայելիսը: Հնչեցին Դիրկ Միքայելիսի ստեղծագործությունները:
Փառատոնի մասնակիցներին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունից ողջունեց և բարի երթ մաղթեց նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը: Նա փառատոնի մասնակիցներին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրերն ու հավաստագրերը:
Նմանատիպ նյութեր
3998 դիտում
23:29 22-09-2016
Տեղի ունեցավ Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
11476 դիտում
23:18 28-09-2017
Տեղի ունեցավ «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»