211652_close_icon
views-count1670 դիտում article-date 12:15 25-09-2016

Մեխիկոյում բազմահազարանոց ցույց է անցկացվել ընդդեմ միասեռական ամուսնությունների օրինականացման օրենքի

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ իրենց դժգոհությունն արտահայտելու միասեռական ամուսնությունները թույլատրող օրինագծի դեմ։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ցուցարարները հայտարարել են, որ եթե կառավարության մշակած օրինագիծը հաստատվի, ապա վտանգի տակ կհայտնվեն ավանդական արժեքները։ Միևնույն ժամանակ ակցիայի կազմակերպիչները հայտարարել են, որ դեմ չեն միասեռականներին, միայն ուզում են պաշտպանել ընտանեկան արժեքներն ու ամուսնական ինստիտուտը։ Նրանք հանդիպում են պահանջել երկրի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոյից, ով այս տաևվա մայիսին խոստացել էր, որ կփոխի սահմանադրությունը և թույլ կտա երկրում միասեռական ամուսնությունները։

Նմանատիպ նյութեր