211652_close_icon
views-count2277 դիտում article-date 17:00 30-06-2017

Բունդեսթագն ընդունել է միասեռական ամուսնությունների մասին օրինագիծը

Գերմանիայի խորհրդարանի անդամներն այսօր 393 կողմ, 226 դեմ և 4 ձեռնպահ ձայներով ընդունել են միասեռական ամուսնությունների մասին օրենքի նախագիծը, հաղորդում է Ria Novosti-ն։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ օրինագծին դեմ է քվեարկել. «Ինչ վերաբերում է այդօրինակ ամուսնություններին, ես գտնում եմ, որ որոշումներ պետք է կայացնել խղճին հետևելով, այլ ոչ թե համակուսակցական դիրքորոշմամբ առաջնորդվել»։ Ներկա դրությամբ միասեռական ամուսնություններն օրենքով թույլատրված են Նիդերլանդներում, Բելգիայում, Իսպանիայում, Կանադայում, ՀԱՀ-ում, Նորվեգիայում, Շվեդիայում, Պորտուգալիայում, Իսլանդիայում, Ագենտինայում, Դաբիայում, Բրազիլիայում, Ֆրանսիայում, Ուրուգվայում, Ներ Զելանդիայում, Լյուքսեմբուրգում, ԱՄՆ-ում, Իռլանդիայում, Կոլումբիայում, Ֆինլանդիայում։ Իսկ Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի և Մեքսիկայի որոշ շրջաններում է թույլատրված գրանցել այդ ամուսնությունները։

Նմանատիպ նյութեր